Տիգրան և Արաքս Մանսուրյաններն Արցախում են
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և նրա քրոջը` հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Տիգրան Մանսուրյանի արվեստը, որը դարձել է ոչ միայն հայ ազգային, այլև համաշխարհային ժառանագության մաս` հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա ստեղծագործությունների նկատմամբ:
Հանդիպամանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: