Սենեգալը հաղթել է Էբոլային
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Սենեգալը առաջին երկիրն է, որտեղ հնարավոր է եղել կանգնեցնել Էբոլայի համաճարակը: Կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Սենեգալում Էբոլայով վարակվելու վերջին դեպքը արձանագրվել է օգոստոսի 29-ին, նոր դեպքեր դրանից հետո պաշտոնապես չեն գրանցվել:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ` Նիգերիայում համաճարակը հաղթահարված կարող են համարել ավելի ուշ` հոկտեմբերի 20-ին: Այսինքն` Էբոլայի տարածումը համարվում է կասեցված, եթե 42 օրերի ընթացքում նոր դեպքեր չեն արձանագրվում:
Այսօրվա դրությամբ պաշտոնական թվերի համաձայն Էբոլայից մահացել է ավելի քան 4 հազար մարդ, շուրջ 8.5 հազարը վարակվել է վիրուսով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա