«Մարդիկ ընտրում են համագյուղացուն, ոչ թե կուսակցության ներկայացուցչին»
Հոկտեմբերի 19-ի ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է 19 ահազանգ, որոնց վերաբերյալ կազմվել է 15 դիմում ԿԸՀ ներկայացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանն՝ ընդգծելով, որ այս անգամ ընտրություններն անց են կացվել շատ ավելի կազմակերպված:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 19-ին նախատեսված է ՏԻՄ ընտրություններ անցկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերի` ընդհանուր առմամբ 14 համայնքում: Արագածոտնում ՏԻՄ ընտրություն տեղի կունենա Նոր Ամանոս համայնքում, Արարատում` Դալար, Արմավիրում` Գետաշեն և Շենավան, Գեղարքունիքում` Դդմաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս, Լոռիում` Ձյունաշող, Կոտայքում` Զորավան, Շիրակում` Արևիկ, Լուսակերտ և Հովտաշեն, Վայոց Ձորում՝ Գնիշիկ և Սերս համայնքներում:
Անդրադառնալով հիմնական խախտումներին նա տեղեկացրեց. «Ահազանգերը նույնն են, ինչ որ հիմնականում լինում են ընտրությունների ժամանակ, մարդկանց և մեքենաների կուտակումներ տեղամասերում և դրանցից 50 մ շառավղի վրա: Իսկ թե դրանք ինչ ազդեցություն կունենան ընտրության ելքի վրա՝ կորոշի համապատասխան հանձնաժողովը»:
Հանդիպմանը ներկա «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Եղիազար Դավթյանն էլ նշեց, որ համայնքներում մարդիկ ընտրում են համագյուղացուն, ոչ թե կուսակցության ներկայացուցչին. «Ընտրողների տեղեկացվածության ցուցանիշը ցածր է. ընտրատեղամասերում չկան անգամ բացատրական ցուցանակներ»:
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանն էլ հայտնեց, որ Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել են գործող համայնքապետերը:
Նախորդող հրապարակում՝
ՏԻՄ ընտրություններ 14 համայնքում. նախնական արդյունքներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները