Հանրապետությունում խոլերայի որևէ դեպք չի արձանագրվել. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և, առհասարակ, հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը, որի մասին գրված է եղել էլ.կայքերից որոշներում:
Ըստ այդ լուրերի` Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկատվություն, թե իբր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով խոլերայի դեպքեր են արձանագրվել, և իբր 5 երեխա հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։