Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում է
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին այսօր առավոտյան Սաադաբադի նստավայրում պաշտոնապես ընդունել է ՀՀ վարչապետին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, մշակույթի և սփյուռքի նախարարները:
Բացի պաշտոնական հանդիպումներից, նախատեսվում է, որ վաղը Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում