Թուրքիան թույլ կտա Իրաքի քրդերին միանալ Կոբանիի պաշտպանությանը
Թուրքիան Իրաքի քրդերին թույլ կտա հատել թուրք-սիրիական սահմանը` Կոբանիում կռվող քրդերին միանալու և օգնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլին ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի ցանկանա, որ «Իսլամական պետությունը» վերահսկողություն սահմանի Կոբանիի նկատմամբ:
«Թուրքիան չի ցանկանում տեսնել Կոբանիի անկումը»,-ասել է Չավուշօղլին:
Նշենք, որ մինչև վերջերս Թուրքիան թույլ չէր տալիս քրդերին հատել իր սահմանը և անցնել Սիրիա: Ըստ Թուրքիայի կառավարության` նրանք կապված էին Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: