Թուքիայում ավտովթարից մահացել է իրանական «Press.tv» հեռուստաալիքի թղթակիցը
«Թուքիայում ավտովթարից մահացել է իրանական «Press.tv» հեռուստաալիքի թղթակիցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ կիրակի օրը «Press.tv» հեռուստաալիքի թղթակից Սերենա Շիմը Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է:
«Press.tv»-ն հաստատել է իր թղթակցի մահվան մասին լուրը, սակայն այդ կապակցությամբ մանրամասներ չի հաղորդել:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, գրում է. «Այս դեպքը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թուրքիայի անվտանգության ուժերը նախորդ շաբաթ Սերենա Շիմին մեղադրել էին կառավարության ընդդիմադիրների օգտին լրտեսություն կատարելու մեջ»:
«Press.tv»-ն հայտարարել է, որ նման մեղադրանքների հիմքում ընկած են Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայի կառավարության որդեգրած դիրքորոշումների վերաբերյալ Շիմի պատրաստած հաղորդումները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում