Հովիկ Աբրահամյան. Իրանում հայերի և մուսուլմանների ջերմ հարաբերություններն օրինակելի են աշխարհի համար
«Իրանում հայերի և մուսուլմանների ջերմ հարաբերություններն ու խաղաղ գոյակցությունն օրինակելի են աշխարհի համար»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետը Իրան կատարած այցի շրջանակներում այսօր մեկնել է Սպահան, որտեղ հանդիպում է ունեցել Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Իրանի իշխանությունների՝ հայկական մշակութային արժեքների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թեհրանից մեկնել է Սպահան՝ մասնակցելու Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին: