Գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում աճ է արձանագրվել. «ՀԺ»
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները: Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշները (ՏԱՑ) սեպտեմբերին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 5.1 տոկոսով, որը միջին տարեկան ցուցանիշից բարձր է: ՏԱՑ-ի՝ դրանից ավելի մեծ աճ այս տարի արձանագրվել էր միայն հուլիսին՝ 2.7 տոկոս: Իսկ 9 ամիսների կտրվածքով ՏԱՑ-ի աճը կազմել է 4.3 տոկոս: Ըստ պաշտոնական ցուցանիշների, այս տարվա առաջին 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տպավորիչ աճեր են արձանագրվել, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում՝ 6.9 տոկոս, ծառայությունների ոլորտում 6,8 տոկոս, առևտրի շրջանառությունում՝ 5.2 տոկոս»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները