ԴԱՀԿ պետը գնել է Ծաղկաձորի «Կեչառիսն» ու վերաբացում է «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է: Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը:
Նշենք, որ վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3» խանութների ցանցը: Այն պատկանում է «Քեթրին գրուպին», որի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է: Սթարի սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը:
ԴԱՀԿ-ին ուղղված «Ժամանակ»-ի հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է, առկախ է մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան