Օդաղետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում
Այսօր Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային. բախման հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ ծառայությունից:
Ըստ նախնական տվյալների` օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը ֆրանսիայի քաղաքացիներ են:
Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:
Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները:
«Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ օդանավում է գտնվել Total նավթային ընկերության նախագահ Քրիստոֆ դը Մարժերին: Ընկերությունից հաստատել են, որ օդաղետի պատճառով մահացել է Քրիստոֆ դը Մարժերին. «Total խումբը ցավով հաստատում է ընկերության նախագահ Քրիստոֆ դը Մարժերիի մահվան լուրը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած օդաղետի պատճառով»:
Դեռևս ուսումնասիրվում են դեպքի պատճառները, չորս տարբերակ է դիտարկվում, այդ թվում նաև օդաչուների և դիսպետչերների սխալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները