ՄԻՊ-ում դեռ վերլուծում են Ադրբեջանում սպանված Կ.Պետրոսյանի գործը
Օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերեվարված և գերության մեջ սպանված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ ՄԻՊ-ը չի շտապում հայտնել իր կարծիքը:
ՄԻ պաշտպանի գրասենյակից Panorama.am-ին փոխանցեցին, որ գրասենյակի իրավաբանները զբաղվում են խնդրով, սակայն թե երբ այդ արդյունքները կհրապարակվեն՝ դեռ հայտնի չի:
Հիշեցնենք, Կարեն Պետրոսյանի դին Հայաստանի իշխանություններին վերադարձվեց հոկտեմբերի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում