Առողջություն 11:48 21/10/2014

Հայաստանում քաղցկեղի բուժման որակը անհամեմատ բարձրացել է. ուռուցքաբան-ռադիոլոգ

Կրծքագեղձի քաղցկեղը պահանջում է համալիր բուժում և բազմակողմանի մոտեցում, իսկ համալիր բուժման դեպքում բավականին մեծ նշանակություն ունի ճառագայթային բուժումը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ուռուցքաբան-ռադիոլոգ Ներսես Քարամյանը:

Նրա խոսքերով` ճառագայթային բուժումը սովորաբար կիրառվում է որպես հետվիրահատական բուժման բաղադրիչ. «Այսօր հիմնականում կատարվում են օրգանը պահպանող վիրահատություններ, այսինքն` կուրծքը պահպանվում է և ամբողջությամբ չի հեռացվում: Այստեղ մեծ դերակատարում ունի հետվիրահատական ճառագայթային բուժումը, որի նպատակն է կանխել հետագայում հիվանդության կրկնությունը»:

Ըստ մասնագետի` վերջին տարիների ընթացքում ճառագայթային բուժման մեթոդները մեծ զարգացում են ապրել, և այսօր կան մի շարք տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս քաղցկեղի բուժման առումով առավել մեծ արդյունքների հասնել:

Անդրադառնալով այս տարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրված գծային արագացուցչին` Ն.Քարամյանը նշեց, որ այս սարքը քաղցկեղների ճառագայթային բուժման համար նախատեսված այլ սարքերից տարբերվում է նրանով, որ ճառագայթները նպատակային ուղղվում են քաղցկեղի օջախի վրա, իսկ շրջակա հյուսվածքները չեն վնասվում, ինչի հետևանքով բուժման արդյունավետությունը բարձրանում է:

«Կարծում ենք, որ սարքի կիրառումը զգալիորեն կբարելավի հիվանդների ճառագայթային բուժման արդյունքները», - ասաց Ներսես Քարամյանը:

Հարցին, եթե Հայաստանում կիրառվում են ճառագայթային բուժման ժամանակակից մեթոդներ, այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ բուժման նպատակով այլ երկրներ գնում, ուռուցքաբանն ասաց, որ խնդիրը կապված է իրազեկման հետ:

«Պետք է աշխատենք այնպես անել, որ մարդիկ քաջատեղյակ լինեն մեր երկրում կիրառվող տեխնոլոգիաների մասին: Իհարկե, լավ մեթոդից լավն էլ կա, ուստի մարդիկ նախընտրում են այլ երկրներում համապատասխան բուժում ստանալ»,- նշեց նա` միաժամանակ հավելելով, որ իրականում պետք է իմանալ, թե որ դեպքում է հարկավոր հիվանդին այլ երկիր տեղափոխել:

«Մեզ մոտ բոլոր տեսակի վիրահատություններ կատարվում են, սակայն լինում են դեպքեր, երբ որոշ ուռուցքների տեղակայման առումով մեր երկրում վիրահատությունը դժվար է կատարել և անհրաժեշտություն է առաջանում կիրառել այնպիսի բարդ տեխնոլոգիաներ, որոնք առայժմ Հայաստանում չկան»,- ընդգծեց Ն.Քարամյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, նախորդ տարիների համեմատ Հայաստանում այսօր փոխվել են քաղցկեղի, ինչպես նաև ճառագայթային բուժման մեթոդները. «Ավելի գրագետ մոտեցում են ցուցաբերում ինչպես վիրաբույժները, այնպես էլ քիմիաթերապևտները: Կարելի է ասել, որ բուժման որակը մեր երկրում անհամեմատ բարձրացել է»:

Ուռուցքաբանը նկատեց նաև, որ այստեղ նաև մեծ նշանակություն ունի մարդկանց մոտեցումը: Ն.Քարամյանը գտնում է, որ վերջին տարիներին մարդիկ ավելի հետևողական և ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, ուստի շուտ դիմելու դեպքում հնարավոր է լինում ժամանակին կանխարգելել քաղցկեղը:

Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ապա ըստ մասնագետի` վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Հիվանդությունը նաև երիտասարդացել է՝ դիմում են 25-30 տարեկան աղջիկներ:

«Դա կապված է նրա հետ, որ ամբողջ աշխարհում ռիսկի գործոնները շատացել են: Խոսքը վերաբերում է կենսակերպին, սնունդին, շրջակա միջավայրին, ինչպես նաև ժառանգականությանը: Եթե նախկինում հիվանդանում էին 50 տարեկանից բարձր կանայք, ապա այսօր` 25-30 տարեկանները: Սակայն դրա հետ միասին նվազել է մահացության ցուցանիշը: Դա խոսում է այն մասին, որ հիվանդության աճին զուգահեռ բարձրանում է բուժման արդյունավետությունը»,- ընդգծեց Մ.Քարամյանը:

Մասնագետի դիտարկմամբ, եթե 10-15 տարի առաջ կրծքագեղձի վիրահատությունից հետո ասում էին, որ հիվանդի կյանքը կերկարի միջինը 5 տարով, ինչը լավ արդյունքն էր համարվում, ապա այսօր` 10-15 տարով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}