Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահի հետ. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Այս մասին «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, Պեսկովն ասել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Վրացական կողմից պետք է լինի համապատասխան քաղաքական կամք: Նախագահը պետք է ասի իր խոսքը: Պւտինն հասկանալիորեն ասել էր, որ եթե ազդակ ստանա Վրաստանից, ապա այդ հանդիպումը կկայանա», - ասել է Պեսկովը:
Նշենք, հոկտեմբերի 19-ին Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին հայտարարել էր, թե ժամանակին նախապատրաստական աշխատանքներ են իրականցվել Վլադիմիր Պուտինի ու Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը կազմակերպելու նպատակով, սակայն հանդիպումը չի կայացել Վրաստանի կառավարության կողմից աջակցության բացակայության պատճառով:
Վրաստանի ԱԳ նախարարությունը նախօրեին պաշտոնապես հերքել էր հանդիպում կազմակերպելու մասին տեղեկատվությունը: «Դա սուտ է, չեն եղել բանակցություններ, որևէ նախապատրաստական աշխատանք: Առանց կառավարության և ԱԳ նախարարության որևէ հանդիպման նախապատրաստում չէր կարող լինել», - ասել էր ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
Հիշեցնենք, Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թ-ին ռուս-վրացական պատերազմից հետո: