Եռյակի որոշումը ՀՅԴ-ի վերաբերյալ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե Դաշնակցության համար անընդունելի է եռյակի պահվածքը, անսպասելի էր, բայց ոչ անակնկալ: Ի վերջո, այս ուժերի «ամուսնալուծության» սկզբնական փուլն անցել ենք և ինչպես լինում է կյանքում` սկզբում ամուսինները որոշում են քաղաքակիրթ ձևով իրարից բաժանվել, բայց երբ հասնում է ունեցվածքը կիսելու ժամանակը` անխնա գժտվում: Իսկ հիմա, և դա բոլորի համար էլ տեսանելի է, ընթանում է հենց այդ գործընթացը` ժողովրդի վստահությունն ամրագրելը այս կամ այն ուժին:
Խորհրդարանական ուժերի մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ առաջիկայում շատ ավելի լուրջ ընդհարումների ականատեսը կլինենք` թե եռյակն ունի ասելիք ՀՅԴ-ի մասին, թե դաշնակցականները մնացած երեքի:
Այս պահին որոշվել է պահել պարիտետը. եռյակում որոշում է կայացվել չմեկնաբանել ՀՅԴ-ականների հայտարարությունները և չմտնել այդ շատ վտանգավոր դաշտ, երբ ընդդիմությունը միասնականություն-միասնականություն խաղալուց հետո կսկսի միմյանց վարկաբեկել ու մեղադրել` մոռանալով իր իրական գործառույթները: Եթե, իհարկե, այդպիսիք ի սկզբանե գոյություն են ունեցել:
Հարակից հրապարակում`
Արմեն Ռուստամյան. Եռյակն էլ է իշխանությունների հետ բանակցությունների մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները