ՄԱԿ-ն առաջարկում է Սիրիա մարդասիրական օգնություն հասցնել «անվտանգ գոտիների» միջոցով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում անհրաժեշտ է «անվտանգ գոտիների» միջոցով մարդասիրական օգնություն հասցնել:
«Եթե Սիրիայում ստեղծվեն պաշտպանված կամ անվտանգ շրջաններ, մենք կհասնենք այդ վայրերը և օգնություն կցուցաբերենք մարդկանց»,-Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ամոսը:
Նրա խոսքով, անվտանգության գոտու ստեղծման համար ցամաքային զորքեր կպահանջվեն, որոնք կապահովեն քաղաքացիների պաշտպանությունը, և իդեալական կլիներ, որ դա արվեր ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա:
«ՄԱԿ ԱԽ-ի անդամների քաղաքական մոտեցումների տարբերության պատճառով քիչ է հավանականությունը, որ այն կընդունվի»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը` հույս հայտնելով, որ սխալվում է:
ԱՄՆ-ն հայտարարում է, որ դա իր համար դեռ առաջնային չէ, Թուրքիան առաջարկում է, որ այդ գոտին ստեղծվի իր հետ սահմանային հատվածում, իսկ Սիրիան և Իրանը նախազգուշացնում են, որ դա միջազգային իրավունքի խախտում է: ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը, ենթադրվում է, որ նույնպես դեմ է այդ գաղափարին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին