ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով արված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և հնարավորություն` շահելու նվերներ: Այ մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ակցիայի գործելու ընթացքում (2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 50%-ով, այդ թվում` շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 66%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 10 000:
ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեց 150 մրցանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից. կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագիր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 100 հավաստագիր` -1% վարկի և +1%` ավանդի համար: Գլխավոր մրցանակն էր ուղևորություն երկու անձի համար դեպի Մալթա: Խաղարկության արդյունքում ուղեգիր դեպի Մալթա շահեց ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Գայանե Բաբայանը:
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է «Մարքետինգային արշավն անցկացվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի խթանման և Visa ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման նպատակով: Ակցիայի արդյունքներն արձանագրեցին վճարումների քանակի ու ծավալի աճ ինչպես առևտրի կետերում, այնպես էլ համացանցում: Բանկի Visa քարտապանները էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների լայն սպեկտրի համար, և օրեցօր քարտերը դառնում են Հայաստանի սպառողների համար վճարում կատարելու սովորական միջոց»:
Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն ասել է «Վաճառքի կետերում Visa քարտերով կատարված գործարքների քանակի ու շրջանառության աճը այն բանի ապացույցն է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ավելի հաճախ են նախընտրում վճարել Visa քարտերով ամենօրյա գնումներ կատարելիս, իսկ բանկի մարքետինգային ակցիաները, որոնք ուղղված են անկանխիկ վճարումների խթանմանը, ճանաչելիության արդյունավետ գործիք են: Մասնավորապես «Ամառը ՎՏԲ-ի հետ» և «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիաները մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց արդյունավետությունը` դառնալով բանկի հաճախորդների ամռան ու ձմռան մշտական «ուղեկիցը»: Այս տեսակ արշավներն օգնում են արագացնել անցումը կանխիկից անկանխիկ վճարման և հասանելի դարձնել անկանխիկ վճարումները որքան հնարավոր է ավելի շատ մարդկանց համար: Visa-ի` 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ցանցում շրջանառության աճը կազմել է 26%, իսկ առևտրի ցանցում շրջանառության և ընդհանուր ծավալի հարաբերակցությունը, ներառած կանխիկ վճարումները, 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով անցել է 10%: Մի կողմից, այս ցուցանիշները ցույց են տալիս անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացման դրական դինամիկա, մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ շուկան դեռևս առաջարկում է բավականին շատ հնարավորություններ նմանատիպ միջոցառումների հաջող իրականացման համար»: