Մարզեր. Ցրտահարության մասին ահազանգեր չեն եղել
Արարատի մարզում այս գիշեր ցրտահարություն չի գրանցվել: Panorama.am-ի հետ զրույցում մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը հայտնեց, որ գիշերը մարզում գրանցվել է +7.3-+7.5 աստիճան տաքություն: Հնարավոր ցրտահարության դեպքում, ըստ Տերտերյանի, սարսափելի ոչինչ չի լինի, միայն լոլիկի բերքն է քիչ քանակությամբ մնացել դաշտերում:
Արագածոտնի մարզպետարանի բնապահպանության ու գյուղատնտեսության վարչության պետ Յուրա Ազատյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին ցրտահարության մասին ահազանգեր չեն ստացել, չնայած գիշերը տաք է եղել:
Կոտայքի մարզպետարանի համապատասխան վարչության պետին փոխարինողը խորհրդակցության էր, վարչությունից ասացին, որ ահազանգեր չեն եղել:
Արմավիրի մարզպետարանի վարչության պետի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ երեկ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացրեց, որ հոկտեմբերի 21-ի գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 00C, հողի մակերևույթին -1…-2 C ցուրտ:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն ասել էր, որ իրենք չորս մարզի՝ Արարատի և Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի ցածրադիր հատվածների գյուղացիական տնտեսություններին իրազեկել են սպասվող հնարավոր ցրտահարության մասին:
Փոխնախարարը նշել էր, որ գյուղացիական տնտեսություններին խորհուրդ են տվել հնարավորություն դեպքում արագ հավաքել բերքը, կամ եթե բույսը հնարավոր չէ վրայից հավաքել, արմատախիլ անել բույսով, իրար վրա լցնել, կույտ անել ու ծածկել բույսերի մնացորդներով կամ սինթետիկ թաղանթներով:
Հիդրոմետ ծառայության տվյալներով, օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը նվազել է 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:
Նախորդող հրապարակում`
Հնարավոր է ցրտահարություն. ինչպես փրկել բերքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները