ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հեռանում է
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հակիրճ հաշվետվություն ներկայացրեց իր քառամյա գործունեության վերաբերյալ: Դեսպանը նշեց, որ այս չորս տարվա ընթացքում հայ-ֆրանսիական երկխոսությունն անհամեմատ ավելի է խորացել, բոլոր ոլորտներում համագործակցություն է ծավալվել:
Ա. Ռենոյի խոսքով, տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները նույնպես բավականին արդյունավետ են եղել:
«Ինձ հաջողվել է իրականացնել ծրագրեր ու նախագծեր հայ գործընկերների օժանդակությամբ և շահագրգռվածությամբ»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ միշտ կարելի է ավելին անել, բայց ինքն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իրականացնել է այն նախանշված ծրագրերը, որոնք առանձնացել էր իր կողմից:
Անրի Ռենոն ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն է իրականացնում 2010 թ. հոկտեմբերի 25-ից: Նա նշեց, որ Հայաստանում մամուլը բավականին զարգացել է, կան լրատվամիջոցներ, որոնք բավականին կոշտ լեզու ունեն, ինչը ողջունելի է, նաև հաճախ հիշեցնում է ֆրանսիական մամուլը: