Չիգորինի հուշամրցաշարում
Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), ինչպես նաև Դավիթ Գևորգյանը (Հայաստան) ունեն 3-ական միավոր:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են հինգ մասնակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները