Հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում
ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար` ստացել հատուկ դիպլոմ:
ԿԳՆ մամուլի ծառայություն տեղեկացնում էզ, որ օլիմպիադան տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ից 21-ը Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում, որին է թիվս Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չե խիայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թայլանդի, Ուկրանիայի, Իրանի, Ղազախստանի և Մոսկվայի մարզի թիմերի, մասնակցել է նաև Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը:Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական և դիտողական:
Այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:
Ընդհանուր առմամբ անկախության տարիներին Հայաստանի դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա