Սոչիում կքննարկեն ԱՊՀ մասնակից երկրների էներգահամակարգերի աշխատանքներին վերաբերող խնդիրները
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի hերթական՝ 46-րդ նիստին: Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
ԱՊՀ մասնակից երկրների էներգետիկները Սոչիում կքննարկեն էլեկտրաէներգետիկական խորհրդի և միջազգային էներգետիկ կազմակերպությունների միջև համագործակցության հարցերը: Կքննարկվեն նաև ԱՊՀ մասնակից երկրների էներգահամակարգերի աշխատանքներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու հարցերը:
Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992թվականից: