ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն կսատարեն ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման և խորհրդատվության հարցերում
Այսօր Վերակառուցման և Զարգազման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը հանդես են եկել հայտարարությամբ, որում ընդգծել են ֆինանսավորման և նոու հաույի հասանելիության կարևորությունը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման հարցում: Այս մասին հայտնում է ՎԶԵԲ –ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«ՓՄՁ-ների զարգացումը Եվրոպական միության առաջնահերթ խնդիրներից մեկն է և առանձնակի թիրախային է Հայաստանի նման մեր գործընկեր-երկրների հետ համագործակցության համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Հոա-Բին Ադջեմյանը:
«ՎԶԵԲ-ի ծրագրերի նման ծրագրերը, հատկապես որոնք նպատակ ունեն նպաստել մեր երկրում ինտեգրված եղանակով ՓՄՁ-ների աշխատանքի զարգացմանը և բարելավմանը, չափազանց կարևոր են հենց այդ նպատակներն իրագործելու տեսանկյունից: Սա միայն մեկն է այն մի քանի նախագծերից և հնարավորություններից, որոնք ԵՄ-ի շնորհիվ հասանելի են Արևելյան Համագործակցության երկրներին»:
Ներկայումս ԵՄ-ն ՎԶԵԲ-ի Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգազմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս լավագույն միջազգային փորձը և նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ներին աջակցելու համար:
«Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել կենսունակ մասնավոր սեկտոր, որը կնպաստի մատակարարման շղթայի զարգացմանը և արտահանման գործընթացին: Մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելու տեսանկյունից ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄՁ-ներին տրամադրում է ինչպես ֆինանսավորում, այնպես էլ նոու-հաու, ներառյալ բիզնես խորհրդատվություն ֆինանսավորման ներգրամվան եղանակների վերաբերյալ: Ֆինանսների տեսանկյունից սա չափազանց արդիական է Հայաստանի համար»,- ասել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:
«ՓՄՁ ոլորտը Հայաստանում սահմանափակված է, մասնավորապես, կապիտալի բացակայության պատճառով, հետևաբար, կապիտալի ակտիվ շուկայի ձևավորումը շատ կարևոր է տեղական ՓՄՁ-ների հետագա աճի ապահովման և զարգացման դիտանկյունից, քանի որ հնարավորություն է տալիս ձեռք բերել առավել բարձր կարգի փորձառնության»:
Միևնույն ժամանակ տեղական ձեռնարկությունների հետ նախաներդրումային և հետներդրումային փուլերում աշխատելու ՎԶԵԲ-ի հսկայական փորձը վկայում է, որ շատ հաճախ ՓՄՁ–ները չեն կարողանում բավարար կերպով իրենց ներկայացնել պոտենցիալ ներդրողներին:
ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ՎԶԵԲ-ը հրավիրել է ֆինանսական արդյունաբերության և մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում 25-ամյա փորձ ունեցող միջազգային փորձագետ Գևին Ռայանին կիսվելու ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման իր փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ և դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ:
Լոնդոնի ու Տոկիոյի Normura Securities-ում, այնուհետև HSBC ներդրումային բանկում Գևին Ռայանի ներդրումային բանկային փայլուն փորձը, ինչպես նաև նրա որպես մասնավոր կապիտալով հիմնադրամի՝ Soros Investment Management-ի, ղեկավարման ընթացքում ձեռք բերած գիտելիքները թույլ կտան ՓՄՁ-ներին ձեռք բերել լավագույն պրակտիկ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ծանոթանալ ներդրողների ներգրավման ավելի բարդ գործիքների կիրառման հնարավորություններին:
ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի Ազգային Ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը նշեց. «Մենք կարծում ենք, որ Հայաստանում բիզնեսները փորձառու և որակավորված խորհրդատուների կողմից նոու-հաու մասնագիտական խորհրդատվությունների կարիքն ունեն, որոնք կօգնեն նրանց ավելի լավ ներկայացնել իրենց և համագործակցել ներդրողների հետ: Եվ ահա այստեղ էլ երևում է մեր աջակցությունը: Մենք կապ ենք ստեղծում տեղական բիզնեսների և տեղական ու միջազգային որակավորված խորհրդատուների միջև՝ նրանց առաջարկելով մի շարք հնարավորություններ շարունակական մասնագիտական զարգացման համար»:
Նմանատիպ մասնագիտական զարգացման մեկ այլ հնարավորություն է «ՓՄՁ-ների համար կառավարչական պրեզենտացիայի/ներդրողների համար տեղեկատվական թերթիկի մշակում» թեմայով դասընթացը, որը Գ.Ռայանը պետք է ներկայացնի տեղական խորհրդատուներին:
Ըստ նրա` «Թե' երկրները և թե՛ ընկերությունները մրցակցում են ներդրողների ուշադրությունը գրավելու համար: Դա հնարավոր է միայն հավաստի տեղեկատվության և դրա պատշաճ ներկայացման դեպքում: Դասընթացը ֆինանսական խորհրդատուներին կօգնի առավել արդյունավետ սպասարկել իրենց հաճախորդներին և իրականացնել իրենց նպատակները»:
Դասընթացը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 23-ին և 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները