Այդ ո՞ւմ հետ է պատրաստվում համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանը. Հ. Սահակյան
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացը դիտարկում է երկու կարևոր ուղություններից՝ իրավական և քաղաքական: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իրավական տեսանկյունից շեշտադրումները բազմաթիվ են, այնպես որ ինքն ավելի շատ կկենտրոնանա քաղաքականի վրա:
«Ցավոք, բայց իմ որոշ գործընկերներ չեն կարդացել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հենց սրա վրա է, որ հիմնված է քաղաքականը: Ոչ իշխանական մեր գործընկերների դիրքորոշման մեջ ընդամենը հետևյալ սկզբունքն է առկա` չենք ուզում, որովհետև չենք կարդացել, չենք կարդալու, որովհետև չենք ընդունում: Ուրիշ որևէ պատճառաբանություն չկա»,- նշեց նա:
Մյուս նկատառումն էլ հետևյալն է` ժողովուրդը կոռուպցիայի մեջ թաղված է և այլն: Բայց արդյո՞ք այդ թեզը հիմնավորված է, առավել ևս, որ իշխանությունը ևս երբևէ չի ասել, որ կոռուպցիան հիմնահատակ վերացվել է:
«Այս պարագայում այդ հայտարարություններն անողներին ու կուրծք ծեծողներին ես ընդամենը խորհուրդ կտայի, որպեսզի բարեփոխումները սկսեն հենց իրենցից, քանզի նայելով իրենց ապրելակերպին՝ դրա անհրաժեշտությունն ավելի քան տեսնում եմ: Խոսում են մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումից, բայց ովքե՞ր են խոսացողները` հանրահավաքից հանրահավաք հիշողները, ովքեր այդ հանրահավաքներում սպասումով լեցուն մարդկանց ընդամենը դիմում են հետևյալ արտահայտությամբ` «զսպեք դրան»: Եվ իրե՞նք են մարդու իրավունքների մասին մտածողները»,- ասաց Հ.Սահակյանը:
Իսկ վերջում, շարունակելով Լևոն Տեր-Պետրոսյանի մեջբերումները ու կանգ առնելով հատկապես հնչեցված այն մտքին, թե՝ «պատրաստ եմ նույնիսկ համագործակցել սատանայի հետ», հարց հնչեցրեց. «Այդ ո՞ւմ հետ է պատրաստվում համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները