Հանրահավաքին 2 օր է մնացել, բայց առաջնորդները դեռևս չեն հանդիպել՝ օրակարգը որոշելու. «ՀԺ»
Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի լիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զարմանքով արձանագրել է, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը: Նաիրա Զոհրաբյանը ևս չի կարողացել պատասխանել:
«Այս պատասխանների մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթ եռյակի հերթական՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդամենը երկու օր մնալիս չլիներ: Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ: Ըստ մամուլի հրապարակումների, նա Դուբայում հանգստանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան