Պենտագոնը 424 մլն դոլար է ծախսել ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողության վրա
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության վրա օգոստոսի 8-ից մինչ այսօր Պենտագոնը ծախսել է 424 մլն դոլար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պենտագոտնի մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Կիրբիի խոսքով, օրական միջինը ծախսվում է 7.6 մլն դոլար: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ օրեր առաջ Քոբանիի քրդերին ուղարկված օգնությունը տեղ է հասել, թեև տեսանյութերից մեկում երևում է, որ մի փաթեթ ընկել է իսլամիստների ձեռքը:
«Մասնագետները վերլուծում են տեսանյութը և փորձում են պարզել, արդյոք փաթեթը քրդերին ուղարկված օգնության մի մասն է»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նախորդ հանգստյան օրերին ամերիկյան ինքնաթիռները քրդական զինված ստորաբաժանումներին ուղարկել էին 28 ծանոց` լի զենքով և հումանիտար բեռներով, սակայն նրանցից մեկն ընկել է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ավելի ուշ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ օդուժը կրակ է բացել և ոչնչացրել արկղը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում