
Ալրաղացի Լյովիկը փորձում է դառնալ «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարիչ, ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար:
Թերթի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու ընկերն է: Ըստ թերթի, իսկ ինքը՝ Լևոն Սարգսյանը, տարբերակներից մեկով հնարավոր է նշանակվի Գալուստ Սահակյանի խորհրդական: Սակայն այդ որոշումը դեռ մնում է որպես մտադրություն, քանի որ Լևոն Սարգսյանը փորձում է դառնալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն: