«ԿԳՆ-ն դասագրքերը թողնում է դպրոց, հետո սկսում նկատել թերությունները»
Պետք է որ այդ գիրքը սպառված և շրջանառությունից դուրս եկած լիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս համացանցում տարածված անգլերենի դասագրքում ըդգրկված ինքնասպանություն քարոզող բանաստեղծությանն՝ ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ գիրքն իրենք են հրատարակել 4-5 տարի առաջ, սակայն այժմ այլևս չեն աշխատում այդ գրքի հեղինակի հետ:
Հանդիպմանը ներկա գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ ասաց, որ նման խնդիրները կարելի է ժամանակին կանխել, քանի որ դպրոցական դասագրքերը դպրոց մտնելուց առաջ ԿԳՆ-ն պետք է հաստատի:
«Եթե նման բովանդակության բանաստեղծությամբ դասագիրք է մտել դպրոց, ուրեմն դրանք այլ սկզբունքով են ընտրվել: ԿԳՆ-ն դասագրքերը թողնում է դպրոց, հետո սկսում նկատել թերությունները»,- ավելացրեց Նիկողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա