ՄԱԿ-ը եզդիների նկատմամբ ԻԼԻՊ-ի գործողությունները ցեղասպանության փորձ է որակել
ՄԱԿ-ը եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» գործողությունները որակել է որպես ցեղասպանության փորձ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Փաստերը վկայում են, որ Իրաքում եզդիների նկատմամբ ԻԼԻՊ-ի գործողությունները ցեղասպանության փորձ է»,-հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը:
Նրա խոսքով, խմբավորման անդամները եզդիներին ստիպել են ընտրել մահվան կամ իսլամ ընդունելու մեջ:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը սպանել է հազարավոր եզդիների, կենդանի այրել կամ սեռական ստրկության վաճառել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան