Դժվար երեք առաջնորդները որևէ մեկին ինչ-որ բան ասած լինեն. Ա.Մարտիրոսյան
«Որքանով ես տեղյակ եմ որևէ լրագրող եռյակի առաջնորդների հանդիպմանը չի մասնակցել: Եվ դժվար, թե երեք առաջնորդները որևէ մեկին ինչ-որ բան ասած լինեն, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, ուստիև դա ընդամենը ընթերցող ապահովելու համար գրված մի բան է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօրվա մամուլում տեղ գտած այն լուրին, թե եռյակի հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհել է Լևոն Տեր-Պետրոսյանից:
Հիշեցնենք, նախօրեին կայացել է եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, որը տևել է բավականին երկար: Սակայն թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ և ինչ որոշում կայացվել, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել, քանի որ որևէ տեղեկատվության կամ մանրամասների այդ հանդիպումից չի տիրապետում: Նա նշեց միայն, որ թերևս չի բացառվում, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպի կուսակիցներին ու քննարկման ժամանակ ներկայացնի առաջնորդների հանդիպման մանրամասները:
Հարակից հրապարակում`
Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Տեր-Պետրոսյանից. «Ժողովուրդ»