Ազգային ժողովը վերածվում է գեղի կլուբի. «Հրապարակ»
Ազգային ժողովը գնալով վերածվում է գեղի կլուբի, որտեղ երեսփոխաններն անցնում են անձնական վիրավորանքների: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Վարդան Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի թեժ բանավեճից հետո, ընդմիջման ժամին, արդեն առանց բարձրախոսների, լեզվակռվի են բռնվել Վարդան Այվազյանն ու Զարուհի Փոստանջյանը, ով նիստի ժամանակ օգնության է հասել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանին սաստելով: Ընդմիջմանն արդեն պատգամավորներն իրար մեղադրել են «փողոցային» լինելու մեջ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կորցրել է տիրապետումը:
«Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»,-ասել է նա Փոստանջյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան