Օլանդը փորձելու է հասնել Սարգսյան-Ալիև համատեղ հայտարարության ստորագրմանը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նախնական համաձայնություն են տվել՝ հոկտեմբերի 27-ին Փարիզում եռակողմ հանդիպում անցկացնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ:
Սկզբում տեղի կունենան Ֆրանսուա Օլանդի հանդիպումները Սարգսյանի և Ալիևի հետ, ապա՝ կլինի եռակողմ քննարկումը: Թերթի աղբյուրները պնդում են, որ Օլանդը փորձելու է հասնել նրան, որ Սարգսյանն ու Ալիևը իր հետ համատեղ հայտարարություն ստորագրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան