Խաչատրյանն ու Բեգլարյանը հերքում են փոխվարչապետ նշանակվելու լուրը. «ՀԺ»
Փոխվարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ համարվող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցներում հերքել են, որ իրենք են դառնալու փոխվարչապետ:
Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, այդ կապակցությամբ ասել է. «Չկա տենց բան»:
Հարցին՝ առաջարկ եղե՞լ է, պատասխանել է՝ «ոչ», իսկ ցանկություն կա՞ լինելու փոխվարչապետ. «Ոչ, ցանկություն չկա»,-պատասխանել է նա:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ևս հերքել է փոխվարչապետ դառնալու մասին լուրերը. «Չէ, էդ հարցը չի քննարկվել»:
Թերթը նշում է, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, ու, հավանաբար, տարածքային կառավարման նախարարի ու փոխվարչապետի հարցը ևս կքննարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան