Դատավորներ Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են դատավորներ Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
2014 թվականի հոկտեմբերի 22-ից դադարած համարել՝
1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի լիազորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում