
Տարկետումը հանելու որոշումը պետք է քննարկել քաղաքացիական հասարակության հետ. վարչապետ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն են ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, ոչ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, առնչվում է հասարակության լայն շերտերին:
«Կարծում ենք, որ հարցի վերաբերյալ վերջնական եզրակացության ձևավորման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը: