Քուրդ պարտիզանները Թուրքիայից Սիրիա կանցնեն առանց զենքի
Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի իշխանությունները նախագիծ են մշակել` համաձայն որի, քուրդ պարտիզանները կարող են հատել Թուրքիայի սահմանը և անցնել Սիրիայի Քոբանի քաղաք` միանալու «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օտարերկրացի զինվորականների կողմից սահմանը հատելիս սադրանքները և միջադեպերը բացառելու համար Իրաքյան Քրդստանի իշխանությունները բոլոր պարտիզաններին վկայական կտան, իսկ Թուրքիայի հետախուզությանը կտրամադրեն նրանց մասին տվյալները: Նրանց մոտ չի լինելու ոչ մի նույնականացման նշան, դրոշ, խորհրդանիշներ:
Թուրքական կողմը վերցնելու է պարտիզանների զենքը և հատուկ տրանսպորտով տանելու է թուրք-սիրիական սահման:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց կառավարության` ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու մանդատը, որը թույլ է տալիս բացի Թուրքիայի բանակից, նաև օտարերկրյա զորքերին (ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին) գործողություններ ծավալել Թուրքիայի տարածքից: Մանդատը գործելու է մեկ տարի: Իսկ նախօրեին Իրաքյան Քրդաստանի խորհրդարանը փեշմերգայի 200 անդամի Քոբանի ուղարկելու թույլտվություն տվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում