Հարցազրույցներ 21:24 23/10/2014

Սերժ Սարգսյանի հարցազրույցը New York Times-ին. Երկիրը կփոխանցենք ապահով ձեռքեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեղինակավոր «Նյու Յորք թայմզ» թերթն իր վերջին համարում առանձին ներդիրով ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանին և հայ ժողովրդին: Անդրադարձի շրջանակներում թերթը հրապարակել է նաև հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակված հարցազրույցը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:

«Նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է իր առաջնորդած դինամիկ ու երիատսարդ ազգի, նրա պտամության, տնտեսության ու միջազգային կապերի մասին: Հայաստանն ամրապնդում է իր միջազգային դիրքերն ու ձգտում է շարունակել զարգացումը, և նախագահը բացատրում է իր երկրի ինքնությունն ու նշում այն լայն հնարավորությունները, որ ներդրումների համար բաց այս երկիրն ընձեռում է աշխարհին:

-Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:
-ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևոր մասն են կազմում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Պատմական սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև անկախության, ժողովրդավարության ու ազատության ընդհանուր գաղափարները նպաստում են մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Համատեղ ջանքերի արդյունքում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դուրս են եկել որակական նոր մակարդակի: Հայաստանին ու Արցախին տրամադրվող շարունակական օգնությունը էական դեր է ունեցել ու շարունակում է ունենալ հայկական երկու հանրապետությունների ժողովրդավարացման գործում: Մեր և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են բազմաթիվ ոլորտներում:

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հաստատումն ու ամրապնդումը, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, մեր երկրի ժողովրդավարացումը, տնտեսության ազատականացումը և իրավունքի գերակայությունը: Այս տեսանկյունից մենք մեծ նշանակություն ենք տալիս ԱՄՆ հետ համագործակցաբար իրականացվող բաց կառավարման համագործակցության (open government partnership (OGP)) նախաձեռնությանը, որում Հայաստանն ակտիվ ներգրավված է:

Միևնույն ժամանակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերի իրականացման միջոցով Միացյալ Նահանգներն էական ներդրում ունեցան մեր երկրի տարածքային զարգացման գործում: Մենք կարևորում ենք Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի գործունեությունը, հայկական տնտեսության մեջ ամերիկյան ներկայության աճը, ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, օրինակ՝ աջակցությունը, որ մենք ստացանք ԱՄՆ-ից Մեծամորի ԱԷԿ-ի գործող ռեակտորի շահագործումը երկարացնելու հարցում: Սա կարևոր է նաև հավասարակշռված տարածաշրջանային զարգացման տեսանկյունից:

Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (trade and investment framework agreement (TIFA)) կնպաստի տնտեսական կապերի աճին: Մեկ այլ էական ձեռքբերում է մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի մեկնարկը:

Միացյալ Նահանգները մեր խոշորագույն դոնոր երկիրն է: Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 2 միլիարդ դոլարի հումանիտար և տեխնիկական օգնություն: Մեր երկու երկրները նաև համագործակցում են գլոբալ անվտանգության մարտահրավերների դեմ պայքարում, ինչպիսիք են ահաբեկչությունը և զանգվածային ոնչնչացման զենքերի տարածումը:

-Ի՞նչ խնդիրների է բախվում Հայաստանն այսօր:
-Հայաստանը տասնամյակներ շարունակ ապօրինի շրջափակման է ենթարկվել Թուրքիայի կողմից: Մեր մյուս հարևան Ադրբեջանը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Տևական ժամանակ մենք ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում:

20 տարի շարունակ հայատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը և սահմանին զինված սադրանքները դարձել են մեր առօրյայի մի մասը: Այսօր Լեռնային Ղարաբաղում փխրուն խաղաղությունը դարձել է մեր ողջ տարածաշրջանում խաղաղության անկյունաքարը, և մենք պաշտպանում ենք տարածաշրջանի խաղաղությունը մեր հարևան դիկտատուրայի հանցավոր գործողություններից, որ կուրացել է նավթադոլարներից: Իմ կարծիքով՝ մեր թիվ մեկ առաջնահերթությունը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Փխրուն խաղաղությունը հաղթական պատերազմից լավ է: Խաղաղության պահպանումը մեր մեծագույն նվաճումն է, և գալիք տարիներին տնտեսական զարգացման, ժողովրդավարության առաջընթացի, կրթության ու առողջապահության հետ մեկտեղ մենք կշարունակենք նախապատվությունը տալ անվտանգությանը:

Մենք ձգտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում արձանագրված պայմանավորվածությունների վրա: Այս նպատակով մենք շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Ես ցավով պետք է ասեմ, որ մինչ այժմ մենք շոշափելի արդյունքների չենք հասել, որովհետև Ադրբեջանի մաքսիմալիստական և հաճախ սադրիչ կեցվածքը հակասում է ինչպես ողջ գործընթացի ոգուն, այնպես էլ միջազգային հանրության հետ մեր համատեղ ջանքերին:

-Ի՞նչ դեր կարող է ունենալ Ամերիկայի հայկական համայնքը երկրի զարգացման գործում:
-21-րդ դարում հանրային դիվանագիըությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այս առումով աշխարհասփյուռ հայությունը, որոնցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, հայկական հանրային դիվանագիտության անքակտելի ու կարևոր բաղադրիչն են: Սրա վառ ապացույցը ԱՄՆ-ի հայկական համայնքն է: Իսկապես հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը պայմանավորված է նաև այդ գործոնով: Միաժամանակ այս համայնքն իր ներդրումն է ունենում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի զարգացման ու բարգավաճման գործում: Ամերիկահայ համայնքը կանոնավոր կերպով իր ձայնն է հնչեցնում ողջ հայության համար կարևորություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, շրջափակման վերացումը:

-Ի՞նչ աջակցություն եք ակնկալում ԱՄՆ-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
-Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ: Ցավոք, վերջին 20 տարիների ընթացքում հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրված ջանքերը տապալվում են՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղաությունն ու կայունությունը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից սադրանքներով ու հրադադարի ռեժիմի անընդհատ խախտմամբ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակամարտության լուծման բանակցային ուղին այլընտրանք չունի: Դրա ապացույցը Հայաստանի մշտական պատրաստակամությունն է, ի տարբերություն Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ձևաչափերի շրջանակներում շարունակել երկխոսությունը: Այս առումով մենք մեծապես կարևորում ենք այս հարցում նրա հետևողական ներգրավվածությունն ու հավասարակշիռ մոտեցումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա, համանախագահների հայտարարությունների համապատասխան:

Չնայած, որ յուրաքանչյուր հակամարտություն ինքնատիպ է՝ իր պատմական, իրավական ու քաղաքական կոնտեքստում, միջազգային հակամարտությունների լուծման ընթացիկ դինամիկան ապացուցում է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշումն ու ազատ կամարտահայտությունը, առաջնահերթ են: ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքով՝ «Ազգային ձգտումները պետք է հարգվեն, այժմ պետք է ժողովուրդները գերիշխեն և ենթարկվեն միայն իրենց սեփական համաձայնությամբ: «Ինքնորոշումը» պարզապես բառ չէ, այն գործելու պարատդիր սկզբունք է»:

Պատահական չէ, որ ինքնորոշման իրավունքի հիմնարար տարրերը արմատավորված են ամերիկյան ազգի ձևավորման ու զարգացման մեջ: Այսօր մենք տեսնում ենք, որ ընթացիկ էթնո-քաղաքական հակամարտությունների համար ինքնորոշման իրավունքը քաղաքակիրթ և իրավական լուծում է:

-2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: ԱՄՆ հասարակությունն այս իրադարձության հետ կապված ի՞նչ հետևություն պետք է անի:
-Անգամ այսօր մարդկությունը նման սարսափելի հանցագործությունների ականատեսն է դառնում: Պատմությունը կշարունակի կրկնվել, քանի դեռ անցյալի հանցագործությունները միանշանակ գանահատական չեն ստացել: Այսօր` որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք որոշակիորեն պարտավորված ենք զգում, քանի որ յուրահատուկ առաքելություն ենք կրում՝ կանխել ցեղապսանությունների հետագա կրկնությունը: Այս նպատակով մենք ձգտում ենք, որպեսզի անցյալի հանցագործությունները ճանաչվեն և դատապարտվեն:

Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների հանցագործության ճանաչման, դատապարտման, ժխտողականության ու բացառման հարցում: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը, այդ թվում Միացյալ Նահանգների կառավարությանը և հասարակությանը:

Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է՝ միջազգային հանրության կողմից փաստաթղթավորված, երբ Օսմանյան կայսրության կողմից զանգվածային կոոտրածներից փրկված հարյուր հազարավոր հայերի ապաստան էր տրամադրում:

Այսօր նույնիսկ թուրքական հասարակության կրթված շրջանականերն են համակերպվել իրենց անցյալի հետ, ի հեճուկս իրենց պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշման:

Քանզի միջազգային հանրության համար մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները դառնում են բացարձակ արժեքներ, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ժամանակակից աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: ԱՄՆ-ի ուժը ևս պայմանավորված է այդ բացարձակ արժեքներին հավատարմությամբ:

ԱՄՆ օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ութ բանաձև է ընդունել: Այն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ի 40 նահանգներում: 1980-ականներին Ռեյգանի վարչակազմը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Վաղ թե ուշ Թուրքիան կառերեսվի սեփական անցյալի հետ և կազատագրվի արդարության վերականգնմամբ:

-Ինչպե՞ս կարող Հայաստանը կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև:
-Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել տարբեր համակարգերի և տարածաշրջանում հետաքրքրված ազդեցիկ կողմերի շահերի միջև, ի հակադրություն բաժանարար գծերի անցկացմանը: Լինելով ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ՝ Հայաստանը միաժամանակ զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունն՝ ուղղված միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը:

Մեր երկիրը զարգացրել և շարունակելու է զարգացնել ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, և միաժամանակ հետևողականորեն առաջ է մղում եվրոպական օրակարգը: Այսօր էլ մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին: Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: Սակայն ինչպես ես ասել եմ իմ ելությներում և հարցազրույցներում, դա չի արվել ի հաշիվ Արևմուտքի հետ ունեցած մեր հարաբերությունների:

Դա արտահայտվում է մեր ակտիվ ջանքերով, որոնք ուղղված են եվրոպական առանձին երկրների և Եվրամիության, ինչպես նաև ողջ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն առաջ մղելուն. այդ հարաբերությունները ձևավորում են մեր երկրի բարգավաճման կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2013 թվականի նոյեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը վերահաստատում է համակողմանի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու մեր ընդհանուր հավատարմությունը: Մենք համաձայնեցրել ենք և կիրառում ենք մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմը, ինչը մեր համագործակցության շոշափելի արդյունք է: Մենք վճռական են շարունակելու ջանքերը՝ ուղղված ԵՄ հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ որոնելուն:

ԵՄ և արևմտյան օժանդակության շնորհիվ մեր երկիրն իրականացրել է կարևոր բարեփոխումներ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտում: Մենք փայլուն հասկանում ենք, որ այդ բարեփոխումներն ուղղված չեն այս կամ այն կազմակերպության հետ ինտեգրվելուն: Այդ բարեփոխումներն առաջին հերթին իրականացվում են հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության: Ես վստահ եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեն մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին իրենց արդյունավետ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ես չեմ կարող չընդգծել, որ 21-րդ դարում, երբ գլոբալիզացիան ինտենսիվ ընթացքի մեջ է, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների կայացման ուղղությամբ, երբ միջպետական տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, երբ ազատ տնտեսական գոտիներ են հաստատվում տարբեր աշխարհամասերի միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև դիմակայության մասին խոսելն իմաստ չունի: Այս կապակցությամբ ԵՏՄ մուտք գործելու շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և Արևմտյան գործարար համայնքների միջև: Այս համատեքստում մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությամբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների հակասությունները հարթվեն, քանզի փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, նման վայրիվերումների նկատմամբ խիստ զգայուն են:

-Ի՞նչ է անում ձեր կառավարությունը, որպեսզի ձեռնոց նետի երկրի ու առհասարակ տարածաշրջանի վերաբերյալ կեղծ պատկերացումներ ձևավորելուն:
-Մենք միշտ ներկայացրել ենք մեր երկրին ու տարածաշրջանին ուղղված սպառնալիքները տարբեր կազմակերպություններում և երկկողմ ձևաչափերում:

Միջազգային հանրությունն ինքն է ականատես եղել, թե ինչպես է Ադրբեջանի արկածախնդրությունը տարածաշրջանում բռնությունների պատճառ դարձել՝ հանգեցնելով հրադադարի հաստատումից հետո հակամարտության ընթացքում ամենամեծ մարդկային կորուստներին: Բոլորն ականատես դարձան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությանը»:

Ամենաբարձր մակարդակով երկարամյա շարունակական սպառնալիքները վերածվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական օբյեկտները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև խաղաղ բնակչությունը դարձավ կրակի թիրախ: Միջազգային հանրության թյուրընկալումը ես տեսնում եմ այն հարցում, որ հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև: Ավելի քան 20 տարի Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, և ոչ մի արձագանք: Սա կամ թյուրընկալում է, կամ անտարբերություն: Մենք միջազգային հանրությանը մշտապես ներկայացերլ ենք մեր տարածաշրջանի իրավիճակը, մնացածը կախված է միջազգային հանրությունից:

-Ի՞նչն է ձեզ վստահություն ներշնչում՝ կապված ձեր երկրի ապագայի հետ:
-Անկախությունն ինքը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի պատմության մեջ: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն ունի պատմական հայրենիքի մի հատվածում անկախ Հայաստան կառուցել՝ մեր ժողովրդի հարյուրամյա երազանքը: Այսօր Հայաստանը երկիր է, որ զարգանում է քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ արդյունավետ պետության, բաց հասարակության, մրցունակ տնտեսության կայացմամբ:

Հաշվի առնելով սա՝ ես իսկապես վստահ եմ մեր երկրի ապագայի հարցում և այդ վստահությունն առաջին հերթին գալիս է մեր հիանալի երիտասարդ սերնդից: Հայաստանի քաղաքացիների նոր սերունդը ավելի հայրենասեր է, քան իմ սերունդն էր, և կրթական ավելի մեծ հնարավորություններ ունի: Որպես իրենց երկրի իրապես հավատարիմ անձինք, նրանք միաժամանակ դաստիարակվել են որպես աշխարհի քաղաքացիներ:

Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտավորապես 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար համալսարանները: Ուստի մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքերի, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:

Նախորդող հրապարակում`
The New York Times-ը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}