Սիրիայում իսլամիստների շարքերում կռվում է ԱՊՀ երկրների 1500 քաղաքացի
Սիրիայում ԱՊՀ երկրների մոտ 1500 քաղաքացի է որպես վարձկաններ կռվում իսլամիստների շարքում: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Կենտրոնական Ասիայի երկրներից և ՌԴ-ից հավաքագրվածների թիվը, ովքեր մասնակցում են Սիրիայի հակամարտությանը, շարունակում է աճել: Ըստ մեր ունեցած տվյալների` այսօր Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում է ԱՊՀ ավելի քան 1500 քաղաքացի»,-ասել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Անդրեյ Նովիկովը:
Նա նշել է, որ կենտրոնը հետևում է «կրոնական կրթություն ստանալու պատրվակով ԱՊՀ երկրների քաղաքացիների հոսքը այլ երկրներ ինչպես ԱՊՀ-ից, այնպես էլ Եվրոպայից, որտեղ նրանք ապրում են որպես փախստականներ կամ 1990-ական թվականների փախստակնների երեխաներ, ովքեր արդեն ստացել են ԵՄ քաղաքացիություն»:
Նովիկովի խոսքով, ԱՊՀ երկրների համար լուրջ խնդիր է զինյալների վերադարձը, ովքեր թեժ կետերում մարտական փորձ են ձեռք բերել:
«ԱՊՀ երկրների իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց հայտնաբերելու և սպառնալիքներին հակազդելու համար»,-շեշտել է կենտրոնի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում