Թուրք մարզական մեկնաբան. «Ըստ իս` Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»
Նախօրեին չեմպիոնների լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Բորուսիան», մրցել է թուրքական «Գալաթասարայի» հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջյու» լրատվական կայքը, խաղից առաջ թուրք մարզական մեկնաբաններից Ահմեթ Չաքարն ուղիղ եթերում կանխատեսումներ է արել խաղի ելքի մասին:
«Սեփ-սև ինչ-որ մեկին եմ տեսնում, Օբամեյանգն է: Մեկ էլ մի հայ եմ տեսնում, որովհետև հայերին շատ եմ սիրում: Մխիթարյանը, ըստ իս, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: 3-6 գոլ եմ տեսնում… Շատ վատ գիշեր է լինելու»,- կռահել էր Չաքարը:
Մարզական մեկնաբանի կանխատեսումներն իրականացել են՝ Բորուսիան հաղթել է 4 գնդակի առավելությամբ, իսկ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում լավագույններից մեկն է եղել: