Վնուկովոյի դիսպետչերները պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերոջը
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի դիսպետչերները Քննչական կոմիտեից պահանջում են ազատ արձակել իրենցը գործընկերոջ, ով ձերբակալվել է երկու օր առաջ օդանավակայանում Falcon օդանավի վթարի գործով: Դիմումը հրապարակվել է նրանց թվիթերյան էջում, գրում է «Գազետա.ռու»-ն:
Դիմումի ներքո ստորագրածներին վրդովեցրել են Քննչական կոմիտեի աշխատակիցների գործողությունները, 48 ժամ առանց ընդմիջման հարցաքննությունից հետո նրանք ձերբակալել են օդանավակայանի երեք աշխատակիցների: Դիմումի մեջ նշվում է, որ հարցաքննության ընթացքում ներկա չեն եղել փաստաբաները:
«Նրանց հետ վերաբերվել են որպես ծանր հանցագործների: Նրանք եղել են ֆիզիկապես սպառված ու հոգեպես ճնշված: Երեք օր անցկացրել են առանց սննդի ու քնելու: Նրանցից մեկի համար նույնիսկ շտապ օգնություն են կանչել»,-նշել են դիմումի մեջ: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել գործընկերներին, քանի որ դա չի կարող ազդել գործի քննության վրա:
Նշենք, որ քննչական կոմիտեն ձերբակալել է թռիչքների ղեկավար Ռոման Դունաևին, դիսպետչեր-ստաժոր Սվետլանա Կռիվսունին ու դիսպետչեր-հրահանգիչ Ալեքսանդր Կրուգլովին: Հենց նրանք են վթարի ժամանակ ղեկավարել թռիչքները: Քննության վարկածով, նրանք չեն հետևել թռիչքների անվտանգության պահանջների պահպանմանը, ինչը հանգեցրել է ողբերգության:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են:
Օդանավաի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացարած Օտարարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհուրդի հավաքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ:
Նախորդող հրապարակում՝
Նոր մանրամասներ Վնուկովոյի աղետից