Վայոց Ձորի նոր մարզպետի ամենահավանական թեկնածուն Վայքի քաղաքապետն է. «ՉԻ»
Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան: Դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացրել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի պաշտոնից Ղազարյանի հրաժարականը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:
Մինչ այդ, իշխանական կուլիսներում քննարկվում է Վայոց Ձորի նոր մարզպետի թեկնածուի հարցը: Ըստ թերթի աղբյուրների՝ հիմնականում քննարկվում է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այս հարցում վերջնական որոշում դեռ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան