Մշակութային փոխգործակցություն՝ Գերմանիայի և Հայաստանի միջև
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախօրեին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որը Հայաստանում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության` Հայաստան այցի շրջանակում:
Նախարար Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-գերմանական մշակութային համագործակցության կայուն զարգացման, Հալլեյում հայկական ներկայության ակտիվությանն ուղղված մշակույթի նախարարության ջանքերի համար, որը համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ամուր երաշխիք է հանդիսանում: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարին Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններն ու դրանց իրականացման հետ կապված հարցեր:
Զրույցի ընթացքում Հասմիկ Պողոսյանն անդրադառձել է կերպարվեստի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, հնագիտության ոլորտներում հաջողությամբ իրականացվող երկկողմ համագործակցությանը և նշել այն շարունակելու կարևորությունը:
Կողմերը վերահաստատել են 2015 թ. Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր և փոխադարձաբար՝ 2016 թ. Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպելու պայմանավորվածությունը: Այնուհետև, Հ. Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերմանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ հայկական ժայռապատկերները ներառելու գործընթացին:
Նախանշվող ծրագրերի համատեքստում, նախարար Պողոսյանը գորընկերոջը տեղեկացնել է 2015 թ. Լեփսիուսի տուն-թանգարանում կայանալիք գիտոժողովի, ցուցադրության և մշակութային այլ օջախներում նախանշվող միջոցառումների մասին:
Հանդիպմանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, արտաքին գործերի նախարարության վարչության պետ Բերտրան Մոլտկեն, Գյոթեի ինստիտուտի տնօրեն Յուլիա Կրամերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում