Հունաստանի ԱԳՆ. Թուրքիան չի անդամակցի Եվրամիությանը, մինչև չճանաչի Կիպրոսը
Հունաստանի արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսն հյատարարել է, թե Եվրամիությունը հստակ ազդակ է հղել Անկարային, որ Թուրքիան պետք է հարգի միջազգային իրավունքը և եթե մտադիր է անդամակցել Եվրոպական միությանը, ապա նախ պետք է ճանաչի եվրոպական հանրության բոլոր անդամ պետություններին: «Ռիա Նովոստի» գործակալության հարղոդմամբ, այս մասին ասված է Հունաստանի արտգործնախարարության տարածած հաղոդագրության մեջ:
Նշվում է, թե այժմ Բրյուսելում ընթացիկ ԵՄ գագաթաժողովի ժամանակ Հունաստանը ներկայացնում է Կիպրոսը շահերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նախօրեին հոսպիտալացվել էր: Մինչ գագաթաժողովի մեկնարկն Անաստասիադիսն հայտարարել էր, թե մտադիր է Եվրամիության գագաթաժողովին բարձրացնել Թուրքիայի գործողությունների հարցը, որը սկսել է Միջերկրական ծովում գտնվող Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթագազային պաշարների սեյսմիկ հետախուզություն անցկացնել ՝ ի հեճուկս Հունաստանի և Կիպրոսի կողմից նման գործողությունների անօրինական լինելու մասին զգուշացումների:
«Չնայած Կիպրոսի նախագահ Անաստասիադիսի բացակայությանը, Եվրոպական խորհուրդը, և ընդհանրապես Եվրամիությունը, հստակ ազդակ է հղել Թուրքիային միջազգային ողջ հանրության անունից: Այն պահանջում է հարգել միջազգային իրավունքը, ինքնուրույնության իրավունքն ու Կիպրոսի միջազգային իրավասուբյեկտությունը: Եվրամիության անդամակցությանը ձգտող երկիրը չի կարող չճանաչել միության 28 անդամ պետություններին, այսինք` Կիպրոսին», - ասված է ԱԳ տարածած հայտարարության մեջ: