Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իրան՝ վտանգավոր է
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ իր քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելուց, քանի որ վտանգավոր է:
Հատակապես զգուշացվում է, որ այդ երկրում գտնվելիս Իրան-Աֆղանստան սահմանից 100, իսկ Իրան-Իրաք սահմանից 10կմ շառավիղով հեռավորություն պահպանել:
Հիշեցնենք, որ այսօր «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Պակիստանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկը հայտարարել է, թե իրանական կողմից հրանոթային վեց հարված է կատարվել, որին պատասխանել են Պակիստանի սահմանապահները: