Նախորդ հանրահավաքի որոշ դրվագների հետ կապված ՀԱԿ-ում բուռն քննարկումներ են եղել. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ երիտասարդական կոնգրեսի շրջանակներում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել նախորդ հանրահավաքի որոշ դրվագների հետ կապված: Երիտասարդ ակտիվիստներից ոմանք հանրահավաքին նկատել են իրենց թաղերի, այսպես կոչված, որոշ «լավ տղերքի», այսինքն՝ ամբողջովին ապաքաղաքական կիսաքրեական կամ քրեական տարրերի: Նրանց կարծիքով՝ այդ տարրերին ներգրավել են ԲՀԿ-ականները, ու բավականին բուռն բանավեճ է եղել, թե ինչքանով է թույլատրելի կրիմինալին պայքարին մասնակից դարձնել: Ոմանք այն տեսակետին են, որ ռեժիմը տապալելու համար ընդունելի են բոլոր միջոցները, բայց ոմանք էլ մտավախություն ունեն, որ այդպիսի տարրերը այնուհետ շարժման մեջ առանցքային դեր կարող են գրավել, ու իշխանափոխության փոխարեն կստացվի պարզապես նոր քրեապետություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան