Քաղաքական 18:27 24/10/2014

Լ.Տեր-Պետրոսյան. Ծրագրել ենք համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել

«Այս հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով…. Դե լավ ծափ տվեք»,- հանրահավաքի իր ելույթի մեկնարկին խոսքն ընդհատելով` ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` սպասելով ծափերը դադարեն:

Մինչ այդ նա նկատողություն արեց նաև հարթակին մոտ կանգնածներին.«Էս կոնգրեսականները ամենաչարն են»:

Հետո միայն սկսելով բուն ելույթը, Լ.Տեր-Պետրոսյանն ասաց, որ համաժողովրդական նոր շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի: Ուստի հորդորեց իրենց ընդդիմադիր համարող որոշ մարգինալ ուժերի կողմից հիստերիկ արձագանքին լուրջ չվերաբերել.

«Նման հակազդեցությունը բնական է, նրանք սարսափած են շարժման հզոր ալիքից ու հաղթանակի հասնելու հեռանկարից և կատաղի պայքար են սանձազերծել մեր դեմ` նախընտրելով, որ Սարգսյանական ավազակախումբը հարյուր տարի էլ իշխի Հայաստանում, միայն թե իշխանափոխություն չկատարվի երկրում: Ջհանդամը, թե արանքում երկրից բան չի մնա: Լուսանցքային ուժերի պարագայում առկա է նաև հուսախաբության մեջ ընկնելու մեկ այլ ծանրակշիռ պատճառ. երեք տարի պնդելով, համոզելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում, իրենք այսօր հայտնվել են խայտառակ վիճակում իրենց կանխատեսման պատճառով: Ես չգիտեմ` նման խայտառակվելուց հետո նրանք այսուհետ ո՞նց են զբաղվելու քաղաքականությամբ»,- հայտարարեց նա` շեշտելով, որ մարգինալների թեման փակում է, ու երբեք այլևս նրանց չի անդրադառնալու, քանի որ դրանք մանրուքներ են, իսկ իրենց գործը չի կարող դրանց պատճառով շեղվել:

Լ.Տեր-Պետրոսյանի երկրորդ դիտարկումը վերաբերում էր նախորդ հանրահավաքում ԵՏՄ-ին միանալու մասին չխոսալուն: Նա բացատրեց, որ քանի որ դա տեղի էր ունեցել հանրահավաքից մի քանի ժամ առաջ և ինքը սովորություն չունի հապշտապ հայտարարություններ անել, ապա և չխոսեց այդ մասին: Բայց այսօր պատրաստ է:

«ԵՏՄ-ին ՀՀ անդամագրման մասին ես ամիսներ առաջ ասել էի, որ դա անշրջելի է, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում: Հետևաբար տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլևս ուշացած, անիմաստ ու վնասակար է»,- նշեց նա:

Շարունակելով` օրինակ բերեց մեծ ու հզոր Ուկրաինան, որն այսօր նման անմխիթար վիճակում է հայտնվել: Ըստ ՀԱԿ առաջնորդի` Հայաստանը ԵՏՄ-ին միանալով հավակնում է մի օր հայտնվել բարգավաճ ու հզոր պետությունների կողքին:

«Մի՞թե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Ուկրաինային բաժին հասած կորուստների թեկուզ 10 տոկոսի դեպքում Հայաստանը կվերանար աշխարհի քարտեզից: Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արևմուտքը սա նորմալ ընկալեց, մինչդեռ որոշ մարդիկ շարունակում են դեմ արտահայտվել ԵՏՄ-ին: Մի բուռ մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել իրականության հետ ու փորձում են ՀՀ-ում արհեստական հակառուսական տրամադրություններ հրահրել, առանց հասկանալու, որ նման հող անգամ չկա: Եթե լիներ, թող սեպտեմբերի 3-ից հետո անեին, 13 ամիս է անցել… Ասացի այդ մասին էն ժամանակ` ինձանից նեղացել են: Բայց իսկապես` երեք տասնյակից ավելի մարդ փողոց հանել չկարողացան, ժուռնալիստներն էլ հետը: Հիմա ի՞նչ, որ ՀՀ-ն հայտնվել է ԵՏՄ-ում, ազգովի սուգ հայտարարե՞նք, վերջնականապես վհատեցնե՞նք մեր ժողովրդին, թե հակառակը` թևներս քշտենք ու փորձենք շենացնել մեր երկիրը: Մեկ բան է ակնհայտ, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը չի կարող դա անել և սա էլ մի պատճառ է այդ ռեժիմից շուտափույթ ազատվելու համար»,- շեշտեց նա:

Նա համոզմունք հայտնեց, որ անգամ ԵՏՄ-ում կարելի է Հայաստանը դարձնել արևմտյան կամ համամարդկային արժեքներին համապատասխան իրավական պետություն: Իսկ քննադատություններին էլ հակադարձեց, թե ցանկացած միջազգային միության անդամագրվելով պետությունները այսպես թե այնպես մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, այնպես որ ինչպիսի միջազգային կառույց էլ մտնես ` կորցնելու ես ինքնիշխանության մի մասը:

«Կա կանոնադրություն, որին ենթարկվում են բոլոր այդ պետությունները` ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, մյուսներն էլ: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ ԵՏՄ-ի փոխարեն ՀՀ-ն ստորագրեր եվրոասոցացման պայմանագիրը, կամ նույնիսկ անդամակցեր ԵՄ-ին, միևնույն է զրկվելու էր դրա որոշ մասից` գուցե ավելի, քան ԵՏՄ-ի պարագայում: Եվ Հայաստանը նույնքան ինքնիշխան է լինելու ԵՏՄ-ում, որքան ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը»,- հավելեց նա:

Երրորդ դիտարկումը վերաբերում էր եռյակի ճանապարհային քարտեզին.«Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով` հարկ եմ համարում նշել, որ սա անհիմն և քաղաքական առումով վտանգավոր պահանջ է` հրապարակել ճանապարհային քարտեզն ու գործողությունների պլանը, քանի որ բռնապետության պայմաններում շարժումը չի կարող և իրավունք էլ չունի իր բոլոր քարտերը բացել: Պետք է հստակ տարբերություն դնել ստրատեգիայի և մարտավարական քայլերի միջև: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ ծրագրել ենք համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնելու ենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ` նախապես հիմնովին վերափոխելով Ընտրական օրենսգիրքը, որն այսուհետ կբացառի կեղծիքներ նախատեսող մեխանիզմներ: Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք և գնալու ենք մինչև վերջ, այսինքն` Սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը: Մինչև վերջնական հաղթանակ»:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դա, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ, քանի որ երբ տակտիկան բացահայտվում է` այդ պահից նա դադարում է տակտիկա լինել:

«Այս հրապարակում հավաքված ժողովուրդը,-ասաց նա,- հիմնականում իրենց ուժերի համակիրներն են, որոնք լիովին վստահում են իրենց կազմակերպությանը: Եվ ապացուցելու համար դա նա քվեարկության դրեց հետևյալ հարցը` վստահո՞ւմ են արդյոք ու լիակատար առաջնորդների որոշմանը թողնում են հավաքվածները հետագա անելիքների մասով որոշում կայացնելը»:

Ազատության հրապարակը միահամուռ «կողմ» քվեարկեց:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}