Լրատվամիջոցներ. Total-ի ղեկավարի օդանավի առաջ երկու մեքենա է դուրս եկել
Վնուկովոյում օրեր առաջ տեղի ունեցած վթարի ժամանակ ֆրանսիական Total ընկերության ղեկավարի օդանավի դիմաց միանգամից երկու ձյունմաքրող մեքենա է դուրս եկել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին:
Օդանավակայանի դիսպետչերներն իմացել են, որ թիվ 2 թռիչքուղում ձյունք մաքրող մեքենաներ են աշխատում: Դրանց վարորդները տեսնելով, որ ազդանշանային լուսարձակները չեն աշխատում, որոշել են դիմել քիչ հեռվում գտնվող էլեկտրիկին: Հետդարձի ժամանակ արդեն վերադարձել են թիվ 1 թռիչքուղիով, որտեղից օդ բարձրանալ էր պատրաստվում Total-ի ղեկավարի Falcon օդանավը: Դրանիցից մեկը անցել է արագ թափ հավաքող ինքնաթիռի դիմացով, մյուսն էլ հարվածել է թևին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆալկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են: Օդանավաի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա անցած երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացրած Օտարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհուրդի հավաքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ: Քննությունը մի քանի վարկած է առաջ քաշվում, օդաչուների, դիսպետչերի, ձյուն մաքրող մեքենայի վարորդի մեղավորությունը: Հայտնի է դարձել, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության ներքո: Գործով երեք դիսպետչեր է ձերբակալվել:
Երեկ օդանավակայանի մյուս դիսպետչները բաց նամակ էին տարածել, կոչ անելով ազատ արձակել գործընկերներին: Դիմումի ներքո ստորագրածներին վրդովեցրել են Քննչական կոմիտեի աշխատակիցների գործողությունները, 48 ժամ առանց ընդմիջման հարցաքննությունից հետո նրանք ձերբակալել են օդանավակայանի երեք աշխատակիցների: Դիմումի մեջ նշվում է, որ հարցաքննության ընթացքում ներկա չեն եղել փաստաբաները. «Նրանց հետ վերաբերվել են որպես ծանր հանցագործների: Նրանք եղել են ֆիզիկապես սպառված ու հոգեպես ճնշված: Երեք օր անցկացրել են առանց սննդի ու քնելու: Նրանցից մեկի համար նույնիսկ շտապ օգնություն են կանչել»: