Մովսես գյուղի դպրոցին կտրամադրվի մարզագույք
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` մեկնել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:
Նախարարը լինելու է Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում, այցելելու է մարզադահլիճ, ծանոթանալու է համայնքում ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող առկա խնդիրներին: Գ. Ղազարյանը գյուղի դպրոցին է տրամադրելու մարզագույք` գնդակներ, մագլցման պարաններ, վոյելբոլի ցանցեր, այծիկ, նժույգ և այլն:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան Մովսես կատարվելիք այցը, նախարար Ղազարյանը կլինի մարզի Իջևան քաղաքում, կհանդիպի քաղաքապետ Վարդան Ղալումյանին և նրա հետ կայցելի քաղաքի մարզադպրոց, որտեղ տեղադրվելու է բռնցքամարտի նոր ռինգը և որի տեղադրման աշխատանքների հետ կապված խորհրդատվության նպատակով նախարարի հետ Իջևան է մեկնել նաև համապատասխան մասնագետ: