ԼՂՀ-ի բժիշկների համար ՀՕՖ-ը որակավորման դասընթաց անցկացնում
Հոկտեմբերի 24-ին և 25-ին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բժիշկների որակավորման դասընթաց է անցկացնում Ստեփանակերտում:
Սեմինարի առաջին օրը Նորք ինֆեկցիոն կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանը ԼՂՀ մայրաքաղաքի ու մարզերի մանկաբույժներին ծանոթացրել է մանկական վարակիչ հիվանդությունների ակտուալ խնդիրներին ու մոտեցումներին: Դասընթացն անցկացվում է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում:
Ֆոնդի մամուլի ծառայության տեղեկացմամբ, վաղը դասախոսությունները տեղի են ունենալու Ստեփանակերտի ծննդատանը: Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանը ներկայացնելու է հղիության ընթացքում հնարավոր բարդություններն ու դրանց բուժման ժամանակակից մեթոդները:
ԼՂՀ այցելության շրջանակներում ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ու դասընթացավարները հանդիպել են նաև ԼՂՀ Առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանին:
Հանդիպմանը դասընթացավար-բժիշկների նախաձեռնությամբ մանկական վարակիչ հիվանդություններին ու հղությանը վերաբերող,Լեռնային Ղարաբաղում առկա մի շարք խնդիրների լուծման առաջարկներ են արվել, որոնք փոխնախարարը շատ է կարևորել ու խոստացել է առաջիկայում քննարման առնել:
ՀՕՖ-ն իր հերթին խոստացել է «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերհանված խնդիրները լուծելուն անհրաժեշտ գիտելիքներով վերապատրասել ղարաբաղցի բժիշկներին:
2005 թվականից գործող «Մարզայինբժիշկներիվերապատրաստում» ծրագրով Երևանում մեկամսյա անվարձահատույցվերապատրաստման հնարավորություն են ստացել ավելի քան 500 բժշիկներ Հայաստանի մարզերից ու ԼեռնայինՂարաբաղից, որ ընդգրկվել է ծրագրում 2011 թվականից՝Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ:
Համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել նաև բժշկական սարքավորումներով հագեցնել մարզային հիվանդանոցներն ու ստեղծել մարզային բժիշկներիարդյունավետ գործող ցանց: