
«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի բացումը` հոկտեմբերի 25-ին
Արդեն վեցերորդ անգամ Երևանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը։
Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, հոկտեմբերի 25-ին. ժամը 17:30-ին կմեկնարկի կարմիր գորգի քայլերթը, իսկ ժամը 18:00-ին՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Այս մասին հայտնում է կինփառատոնի մամուլի ծառայությունը:
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին